ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միքայել Մինասյան. Բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ

Միքայել Մինասյան. Բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ
26.01.2021 | 12:49

Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց հետևողականորեն ու գիտակցված։ Վաճառեց իր հոգին կոնկրետ փողի դիմաց և մեռավ՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։ Նիկոլը դիակ է, որին դրել են սենյակի կենտրոնում ու քանի որ չեն կարողանում կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, երբ է լինելու հոգեհանգիստը, ումով են փոխարինելու («զադերժկայի» կարևոր ու անկարևոր հարցերի շարքը երկար է), մեռելը պառկած փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը:


Բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ, որոնց մեռելը հույս է ներշնչում: Հույս, թե կարող է վերածնվել, հառնել նորից, (չէ որ երկար ժամանակ է չեն թաղել)։ Սենյակի կենտրոնում դրված մեռելի ներկայությունը ծնում է զգուշավոր կասկած, որ եթե դեռ սենյակում պառկած է, գուցե չի մեռել, գուցե սա գարշահոտ չէ, այլ իր բնական հոտը (Աննան կհաստատի), գուցե պետք է ընդամենը նրա կոստյումը փոխե՞լ ու նորից լայվի կոճակը միացնե՞լ: Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ։ Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ: Դիակ էին ու դիակ են Վաղարշակ Հարությունյանն ու նրա տեղակալները՝ Սուրեն Սահակյանն ու «լամպչկա» Արմանը, քայլող դիակներ են Խաչատրյան եղբայրեները՝ սորոսականներ Դավիթն ու Սասունը, հիմար դիակ է Menu.am-ի ձախողակ գործարար Վահան Քերոբյանը։ Սա հին ու նոր մեռելների շքերթ է ու նրանց վերջին հնարավորությունը՝ հավերժ մոռացությունից առաջ երկու կոպեկ փող գողանալու: Գերեզմաններից դուրս եկած, ֆարմալինի հոտով մեռելներն իրար հերթ չտալով, փորձում են իրենց գլխավոր դիակին կյանքի նշույլներ տալ։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլը մեռել է։ Իսկ ինչ անեն բոլոր նրանք, որոնք չեն մեռել ու չեն ցանկանում մեռնել։ Պատասխանը շատ հստակ է. անել այն, ինչ հայերը կարողանում են անել ամենալավը՝ դիմանալ։ Դիմանալ, որովհետև ավելիին դեռ պատրաստ չեն։ Դիմանալ, որովհետև քիչ է մնացել։ Դիմանալ, որովհետև դա նվազագույնն է, ինչ կարող են մարդիկ, որոնք որոշեցին դեռ չունենալ առաջնորդ:


Նիկոլի իշխանության գալը, որքան էլ սարսափելի է հնչում, բնական էր։ Այն աղետալի էր, սխալ, հիմարություն էր ու խայտառակություն, բայց՝ բնական։ Նիկոլի ստեղծած աղետը նույնպես կանխատեսելի էր։ Դրա մասին խոսում էին բոլորը։ Ոչինչ չի կատարվել, որը անակնկալ էր։ Հիմա անբնական է Նիկոլի մնալը, որովհետև մեռածը չի կարող մնալ ողջերի մեջ։


Հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում։ Պատճառները շատ են, ահա ամենակարևոր երեքը։ Առաջինը՝ պատմականորեն կան մարդիկ, որոնք պետք է ասեն՝ Նիկոլին իրենք են թաղելու կամ ընդունեն, որ չեն կարողանում թաղել և հուղարկավորողների հերթից դուրս գան: Այդ իմաստով ես սպասում եմ։ Ես դաստիարակված մարդ եմ և իմ տեղը գիտեմ։ Երկրորդ. դիակին այցելողների շքերթը շատ օգտակար է։ Էլ ե՞րբ կունենանք այսպիսի հնարավորություն առանց մեծ ջանքի հայտնաբերելու բոլոր մեռելներին՝ դավաճան մեռելներին, անուղղելի մեռելներին, պատմական մեռելներին։ Նայեք Նիկոլին գովացողների, հանդիպողների, պաշտոն մուրացողների, համագործակցողների ցանկը, ամեն ինչ պարզ երևում է։
Երրորդ. Ես չափազանց շատ եմ մի հոգու թաղելու համար։ Էդ գործը կարող եք անել առանց ինձ։ Հերթը որ հասնի ինձ, ես դրանց բոլորին եմ թաղելու՝ Նիկոլից մինչև վերջին հոգատար սասուն. նույն քաղաքական փոսում և վերջնական:
Հ.Գ. Թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ: Մի հոգի պետք է որոշի, ստանձնի պատասխանատվությունն ու թաղի:

Դիտվել է՝ 3466

Մեկնաբանություններ